Հայերեն   English   Русский  

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 400 հա տարածք


  
դիտումներ: 93

Հոկտեմբերի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 300 քմ, 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ և 250 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1.5 հա, Կարմրաշեն գյուղում՝ մոտ 5 հա,

Արարատի մարզի Հայանիստ գյուղում՝ 700 քմ, Արտաշատ - Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում՝ մոտ 3000 քմ,

Լոռու մարզի Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին՝ մոտ 1 հա,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ մոտ 1 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ մոտ 1500 քմ, Մարտիրոս գյուղում՝ 2.5 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 300 քմ, 7000 քմ, Բերդաշեն գյուղի մոտ՝ 10 հա, Ալվար գյուղի մոտ՝ 350 հա,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ մոտ 15 հա, Արծվաբերդ գյուղում՝ մոտ 12 հա և 30 ծառ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: