Հայերեն   English   Русский  

Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել. ղեկին Հունգարիայի քաղաքացի է եղել


  
դիտումներ: 75

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12:28-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել, տուժածներ չկան. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ուղղել և երթևեկելի հատված են դուրս բերել «Land Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միխաիլ Մ., ծնված 1989 թ., Հունգարիայի քաղաքացի):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: