Հայերեն   English   Русский  

Վթար Վանաձորում. BMW-ի հետ բախումից հետո «ՎԱԶ-21014»-ը 6 մետր գլորվել է. կան վիրավորները


  
դիտումներ: 75

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Տիգրան Ս.) եւ «ՎԱԶ-21014» (վարորդ՝ Հովիկ Կ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից դաշտը (մոտ 6 մ):

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: