Հայերեն   English   Русский  

Փակվում է աշխարհի ամենամեծ բանտը


  
դիտումներ: 160

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Ռայքերս բանտը լուծարելու ծրագրին, որը համարվում է աշխարհի ամենամեծ ուղղիչ հաստատությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով New York Times թերթին:

Բանտային համալիրը, որ գտնվում է Իսթ Ռիվըր նեղուցում՝ համանուն կղզում, նախատեսված է 10 հազար բանտարկյալի համար:

Քաղաքային իշխանությունները հավանություն են տվել մի նախագծի, որը 8,7 մլրդ դոլար արժի: Ռայքերսը նախատեսվում է փակել 2026 թ., սակայն դրա փոխարեն կկառուցվի ավելի փոքր չափսերի չորս բանտ, որոնք կտեղակայվեն Նյու Յորքի Բրուկլինի, Քվինսի, Բրոնքսի և Մանհեթենի շրջաններում:

Թերթը գրում է, որ Ռայքերսը փակելու որոշման պատճառ են դարձել այն փաստերը, որոնք վկայում են այդ բանտում կատարվող բազմաթիվ խախտումների և ծառայողական չարաշահումների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: