Հայերեն   English   Русский  

«Արմավիր» ՔԿՀ-ում 54-ամյա կալանավոր է մահացել


  
դիտումներ: 60

2019թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ներսես Հակոբյանի

(ծնված 1965թ., մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախկինում երեք անգամ դատապարտված) ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով անմիջապես կանչվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 03։40-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: