Հայերեն   English   Русский  

​ՄՈՌԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՀԻՇԵԼ ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆԻՆ


Ավետիք Իշխանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 450

Ցանկացած միջավայր ստեղծում է իրեն բնորոշ մշակույթ։

Այսպես,որևէ պետության մեջ, երբ խրախուսվում է գիտությամբ զբաղվելը, քննադատական միտքը, ստեղծվում է բարենպաստ միջավայր և գիտությունը ծաղկում է , տալով անվանի գիտնականներ։ Նույնը վերաբերում է արվեստին, ներեցեք, վերջերս շատ քննարկվող քրեական մշակույթին, որը նույնպես տալիս է իր հերոսներին և այլն։ 1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում նույնպես ստեղծվեց բարենպաստ միջավայր մատնությունների, բանսարկությունների համար, որն էլ տվեց իր հերոսներին, որոնցից ամենանշանավորներից էր բանաստեղծ Նաիրի Զարյանը։

Այսօր, կարծես նույնպես պահանջ կա բանսարկուների և մատնիչների ու մրցակցություն է ընթանում առաջին տեղի դափնիների համար։ Կարծում եմ առայժմ թիվ մեկ թեկնածուն լրագրող, «Լուսավոր Հայաստանի» ցուցակով պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանն է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: