Հայերեն   English   Русский  

Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը


  
դիտումներ: 84

Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Մ. Կրպեյանը «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Մ. Կրպեյանը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրն էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: