Հայերեն   English   Русский  

Բարսելոնայում ցույցերի պատճառով փակվել է Սագրադա Ֆամիլիան


  
դիտումներ: 171

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարը փակվել է ցուցարար խմբերի պատճառով, որոնք շրջափակել են տաճարի մուտքը: Այդ մասին հաղորդում է RTR հեռուստաալիքը՝ հղում անելով տաճարի ղեկավարությանը:

«Մի խումբ ցուցարարներ ներկայումս տաճարի առջև են և շրջափակել են մուտքը: Այդ պատճառով մենք չենք կարող երաշխավորել, որ այցելուները կարող են մտնել տարածք: Հուսով ենք, որ իրավիճակը կարճ ժամանակում կկարգավորվի»,- գրել են տաճարի ներկայացուցիչները թվիթերում:

Զանգվածային ընդվզումները Բարսելոնայում սկսվել են 2017 թ.Կատալոնիայի հանրաքվեի անցկացման գործով կատալոնյան քաղաքական գործիչների դատավճիռներից հետո:

Հայտնի է, որ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 20 հազար մարդ: Նրանք հրկիզել են մեքենաներ և աղբարկղներ, քարեր և «մոլոտովյան կոկտեյլով» շշեր են նետել ոստիկանների վրա: Անկարգությունների հետևանքով բժշկական օգնության է դիմել մոտ 100 մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: