Հայերեն   English   Русский  

Վարդաբլուր գյուղում այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը և տանիքում պահեստավորած անասնակերը


  
դիտումներ: 246

Հոկտեմբերի 18-ին, ժամը 11:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 13:05-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 40 քմ) և տանիքում պահեստավորած մոտ 200 հակ անասնակեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: