Հայերեն   English   Русский  

Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18-ամյա երկու երիտասարդ է մահացել


  
դիտումներ: 111

Հոկտեմբերի 19-ին, ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: Մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է:

Վարորդի հետ Ներքին Գետաշենցի 17-18 տարեկան ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Ավելի ուշ հիվնադանոցում մահացել է նաև վորորդը` Դավիթ Ղալաչյանը:

Ոստիկանության Մարտունու բաժնից օպերատիվ-քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, ապա նաև հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: