Հայերեն   English   Русский  

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից


  
դիտումներ: 123

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Արմեն Կարապետյանը էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ անձնական պատճառներով:

«Հարգելի գործընկերներ, հետագա շահարկումներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Անձամբ իր անունից փոխանցում եմ, որ պատճառն անձնական է` առողջական»,- գրել է Օհանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: