Հայերեն   English   Русский  

Հրդեհ Շիրակի մարզի Հարսնաքար լեռան վրա


  
դիտումներ: 99

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բասեն գյուղի մոտակա անտառում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հարսնաքար լեռան վրա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 22:42-ին:

Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Բասեն համայնքի վարչական ղեկավարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: