Հայերեն   English   Русский  

Փաշինյանը մասնակցել է գյումրեցիների բնակարանային խնդիրի լուծմանն ուղղված նախաձեռնությանը


  
դիտումներ: 337

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում տեղադրել է գյումրեցի նկարիչ Սուսաննա Մկրտչյանի «Պապի և տատի խոստացված մատաղ» նկարով պատրաստված փազլի վերջին կտորը:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 15 հազար մասից բաղկացած փազլի վաճառքից գոյացող 15 միլիոն դրամով նախաձեռնության հեղինակ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նպատակ ունի 2 կամ 3 բնակարան ձեռք բերել ու տրամադրել տնակներում բնակվող բազմազավակ, սոցիալական վատ պայմաններում բնակվող ընտանիքներին։ Փազլի մեկ կտորը վաճառվում է 1000 դրամով։

Փազլը տեղադրված է Գյումրիի քաղաքապետարանի շենքի պատին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: