Հայերեն   English   Русский  

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ


  
դիտումներ: 407

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. աշնանային հանդիպումների շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 18-ին Վաշինգտոնում հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դորնբոշի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է այս տարվա մայիսին ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատված ծրագիրը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: