Հայերեն   English   Русский  

​Բրիտանացի պատգամավորներն ընդունեցին փոփոխությունը բերքսիտի հետաձգման մասին


  
դիտումներ: 328

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատն այսօր ընդունեց փոփոխությունը բրեքսիտի հետաձգման մասին: Իշխող Պահպանողական կուսակցության նախկին պատգամավոր Օլիվեր Լետվինի առաջարկին կողմ քվեարկեց խորհրդարանի ստորին պալատի 322 պատգամավոր, դեմ՝ 306: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ցավոք, խորհրդարանն իրականում չօգտվեց այսօր ըստ էության [ԵՄ գործարքի] քվեարկություն անցկացնելու հնարավորությունից, քանի որ այն այժմ կորցրեց իմաստը»,- ասել է Ջոնսոնը՝ ընդգծելով, որ չի կոտրվել նման արդյունքից և հասնելու է հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից թագավորության դուրս գալուն այն պայմաններով, որոնք հաստատվել են ԵՄ գագաթնաժողովում հոկտեմբերի 17-ին:

Կառավարության՝ ԵՄ գործարքին, որի ձեռքբերման մասին հայտարարվեց հոկտեմբերի 17-ին, հավանություն տալու առաջարկության փոփոխությունը անիմաստ դարձրեց Եվրամիության հետ համաձայնությունը, որը նախատեսված էր շաբաթ երեկոյան: Փոփոխված տեքստի համաձայն՝ Եվրամիության հետ գործարքը չի հաստատվի խորհրդարանի կողմից, քանի դեռ Համայնքների պալատը չի ընդունի բոլոր օրենքները, որոնք անհրաժեշտ են եվրոպական ընկերակցությունից «բաժանվելու» համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի խուսափել առանց գործարքի բրեքսիտից չնախատեսված պատահականությունների կամ թեկուզ անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգերի իրականացման ժամանակի անբավարարության պատճառով:

«Այս փոփոխության նպատակն է երաշխավորել, որ մենք նախկինի պես ապահովագրված կլինենք առանց գործարքի բրեքսիտից, որը ինքնաբերաբար կիրականացվի հոկտեմբերի 31-ին, եթե մենք նախկինի պես չենք ունենա [բրիտանական խորհրդարանի հավանությունը ստացած] ԵՄ-ի համաձայնագիրը»,- ասել է քննարկման ընթացքի մասին ինքը՝ Լետվինը և ընդգծել է, որ հետաձգումը գուցեև և անհրաժեշտ չլինի, եթե «կոշտ» բրեքսիտի վտանգ չծագի:

Ավելի վաղ ոմանք կառավարությունից զգուշացնում էին, որ եթե փոփոխությունն ընդունվի, ապա Պահպանողական կուսակցության պատգամավորները ձեռնպահ կմնան հետագա մասնակցությունից Համայնքների պալատի շաբաթօրյա նիստին և չեն քվեարկի սեփական առաջարկի տեքստի հարցով, որն արմատապես փոխվել է Լետվինի փոփոխությամբ:

Իր ելույթում Ջոնսոնը պնդեց, որ չի քննարկի Եվրամիության հետ հետաձգման հնարավորությունը և եկող շաբաթ իր կաբինետը կներկայացնի այն օրենքները, որոնք անհրաժեշտ են հոկտեմբերի 31-ին բրեքսիտն իրականացնելու համար: Այսպիսով Եվրամիության հետ գործարքի քվերակությունն էլ տեղի կունենա եկող շաբաթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: