Հայերեն   English   Русский  

​Ջրհեղեղ Նիգերում. 23 հազար մարդ փախստական է դարձել


  
դիտումներ: 363

Նիգերի հարավ-արևելքում ջրհեղեղի հետևանքով 23 հազար մարդ ստիպված է եղել լքել տները և փախստական դառնալ: Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

Տեղատարափ անձրևները հանգեցրել են նրան, որ Չադ լիճը դուրս է եկել ափերից և ողողել է շրջակա գյուղերը: Իրավիճակը սպառնում է երկրին հերթական մարդասիրական ճգնաժամով:

«Մենք մի քանի օր պայքարում էինք տարերքի դեմ, բայց ոչինչ չկարողացանք անել»,- ասել տեղի ֆերմեր Ամադու Իսսան:

Հիշեցնենք՝ Նիգերը Աֆրիկայի առավել աղքատ երկրներից է, ինչը հնարավորություն չի տալիս արդյունավետ պայքարելու առատ տեղումների հետևանքների դեմ, որոնք պարբերաբար պատուհասում են երկիրը տեղումների սեզոնին: 2019 թ. հունիսից առայսօր տարերքի հետևանքով զոհվել է 57 մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: