Հայերեն   English   Русский  

«Չորրորդ իշխանություն». Ռաֆիկ Պետրոսյանը դուրս է եկել ՀՀԿ–ից


  
դիտումներ: 943

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. Իշխող Հանրապետական խմբակցության նախկին պատզամավոր, ՀՀԿ-ի «հնաբնակ» անդամննրից մեկը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, դուրս է եկել կուսակցությունից: «ՉԻ»-ի հետ զրույցում Պետրոսյանն ասաց, թե «ոչ գնում է, ոչ գալիս է, ոչ մասնակցում է կուսակցության աշխատանքային հանդիպումներին»:

Թե ի՞նչն է պատճառը, որ 2003-ից ՀՀԿ անդամ դարձած Ռաֆիկ Պնտրոսյանը հարազատ կուսակցությունից հրաժարվել է, նախկին պատգամավորը անձամբ չի շտապում փակագծերը բացել, չի հայտնում, թե երբվանից է դուրս եկել: «Էհ, հիմա ի՞նչ նշանակություն ունի՝ ինչն է պատճառը, ասում եմ, որ էլ քաղաքականությամբ չեմ զրաղվում, չեմ գնում, չեմ գալիս...»,- ասաց նախկին պատգամավորը: Մեր հարցին, թե հիասթափվե՞լ եք ՀՀԿ-ից, Պետրոսյանը բացասական պատասխան տվեց, ապա հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին:

Չի բացառվում, որ Ռաֆիկ Պետրոսյանի որոշումը կապված լինի որդու հետ տեղի ունեցած միջադեպից հետ, որը հարթելու համար հարազատ կուսակցությունը երեւի նախկին պատգամավորին չէր օգնել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: