Հայերեն   English   Русский  

Ովքե՞ր են քրդերը, և ինչո՞ւ են նրանք հարվածի տակ գտնվում


  
դիտումներ: 274

Գործողությունը, որը Թուրքիան անցկացնում է Սիրիայի քրդական կազմավորումների դեմ, միայն մի օղակ է պատմական իրադարձությունների շղթայում

Թարմացում, հոկտեմբերի 20

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից հոկտեմբերի 17-ին հայտարարված հրադադարը, որն այնտեղ ռազմական գործողություն է իրականացնում քրդական ջոկատների դեմ, շեղող մանևր էր։ Քրդական կողմի ներկայացուցիչները հաղորդել են, որ թուրքական զորքերն իրենց դեմ շարունակում են հրետանի և ավիացիա կիրառել։

Փորձագետների և լրագրողների մեծ մասն այն կարծիքին է, որ Սիրիայի և քրդական կազմավորումների համար առանցքային է լինելու Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանի և Պուտինի հանդիպումը, որը պետք է կայանա հոկտեմբերի 22-ին Սոչիում։

Ովքե՞ր են քրդերը

Առաջին աշխարհամարտից առաջ քրդերը քոչվոր կենսակերպ էին վարում։ Օսմայնան կայսրության փլուզումից հետո քուրդ ժողովուրդը հայտնվեց մի քանի նորաստեղծ պետությունների տարածքում։

Այսօրվա դրությամբ քրդերը 25-30 մլն են։ Նրանք բնակվում են Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, Իրանում և Հայաստանում։

Միայն Իրաքում են քրդերը կարողացել իրենց տարածքի համար ինքնավարության կարգավիճակ ստանալ։

Թուրքիայում, որտեղ նրանք ամենամեծ էթնիկ խումբն են (բնակչության շուրջ 20 տոկոսը), քրդերը հետապնդումների են ենթարկվում․ նրանց հաճախ անվանում են «լեռնային թուրքեր», արգելում մայրենի լեզուն ուսումնասիրել և ավանդական հագուստ կրել։

Որտե՞ղ են բնակվում քրդերը

Ներկայիս հիպոթետիկ Քրդստանը տեղակայված է հինգ տարբեր տարածաշրջաններում՝ հարավ-արևելյան Թուրքիա, հյուսիս-արևելյան Սիրիա, հյուսիսային Իրաք, հյուսիս-արևմտյան Իրան և հարավ-արևմտյան Հայաստան։

20-րդ դարասկզբին քրդերը սկսել են աշխատել նոր հայրենիքի ստեղծման վրա, որը հայտնի է որպես Քրդստան։ Արդյունքում՝ 1920թ-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը՝ փաստաթղթերից մեկը, որը կենտրոնական տերությունները ստորագրեցին Առաջին աշխարհամարտում պարտություն կրելուց հետո։

Այդ ժամանակ էլ ընդհանուր գծերով գրանցվեց Օսմանյան կայսրության անկումը։ Եվ Սևրի պայմանագրով պետք է ինքնավար Քրդստան ստեղծվեր։

Սակայն երեք տարի անց՝ պատերազմի ավարտից հետո, արևմտյան դաշնակիցները հրաժարվեցին անկախ քրդական պետության ստեղծման պահանջներից։ Եվ քրդական տարածաշրջանը բաժանվեց մի քանի երկրների միջև։

Ի՞նչ տեսք ունի հիպոթետիկ Քրդստանը, որը հինգ երկրների տարածքներում է։ Քարտեզը կազմել է CNN-ը։

Թուրքիայի կոշտ դիրքորոշումը

Նախագահ Էրդողանը քրդական հարցում միշտ ծայրահեղ կոշտ դիրքորոշում է ունեցել։ Նա բացահայտ հայտարարում էր, որ իր նպատակը Քրդական աշխատավորական կուսակցության՝ քրդերի հիմնական քաղաքական և ռազմական ուժի ոչնչացումն է։

2016-ին քրդական բոլոր լրատվամիջոցները երկրում փակվեցին, 11 000 քուրդ դասախոսներ աշխատանքից ազատվեցին, իսկ 24 քուրդ քաղաքապետ փոխարինվեց կառավարության դրածոներով։

Ռազմական գործողությունը, որն այժմ անցկացնում է Թուրքիան Սիրիայի սահմանամերձ շրջաններում, որոնք վերահսկվում են քրդական կազմավորումների կողմից, երկու նպատակ ունի։ Առաջին հերթին, Թուրքիայի և քրդական տարածքների միջև «անվտանգության գոտի» ստեղծել։ Երկրորդ հերթին, այդ գոտի տեղափոխել շուրջ 2 մլն մարդ, որոնք Սիրիայից Թուրքիա են փախչել քաղաքացիական պատերազմի հետևանքով։

ԱՄՆ դիրքորոշումը․ դավաճանության մեղադրանքներ

Քրդական կազմավորումները վճռական դեր են խաղացել ահաբեկչական Իսլամական պետության դեմ պայքարում, որը վարում էր ԱՄՆ ստեղծած կոալիցիան։ Այժմ, Իսլամական պետության նկատմամբ հաղթանակից հետո ԱՄՆ-ն հրաժարվում է ակտիվ աջակցել քրդերին, որոնք Թուրքիայի կողմից հարվածի տակ են հայտնվել։

Ամերիկյան շատ լրատվամիջոցներ և քաղաքական գործիչներ կատարվածը դավաճանություն են որակում և հիշեցնում նման դեպքի մասին, որը տեղի է ունեցել ոչ հեռավոր անցյալում։

Երբ նախագահ Բուշը կոչ արեց Իրաքի բնակչությանը տապալել Սադդամ Հուսեյնի բռնապետական ռեժիմը, այդ կոչին առաջինն արձագանքեցին քրդերը։ Սակայն երբ նրանք հայտնվեցին կառավարական զորքերի հարվածի տակ (զոհերը հաշվարկվում էին հազարներով), ԱՄՆ-ից նրանք աջակցություն չստացան։

Իսլամական պետության վերածնվելու սպառնալիք

Իսլամական պետության ջախջախումից հետո այդ ահաբեկչական խմբավորման հազարավոր զինյալներ ձերբակալվել են և կալանքի տակ առնվել, նրանց հսկողությունն էլ իրականացնում են քրդական ջոկատները։

Թուրքական ռազմական գործողության շարունակումը նշանակում է, որ քրդական կազմավորումները պետք կգան դրան դիմադրելու համար, և ճամբարները, որտեղ պահվում են Իսլամական պետության զինյալներն, առանց պահապանների կմնան։

Քրդերի ցույցը Սուլեյմանիայում՝ Իրաքում, Սիրիայի քրդերի վրա թուրք զինվորականների գրոհի դեմ։ Հոկտեմբերի 10, 2019. REUTERS/Ako Rasheed






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     21.10.2019 ԱՄՆ-ի եվ ԵՄ-ն հրաժարումը քրդերին աջակցելու մեջ թրքության եվ թրքականության դարավոր պաշտպանության շարունակությունն է Ռուսաստանի դեմ: Այս զազրելի քաղաքականության ամենամեծ զոհն է եղել մեր ժողովուրդը: Մինչ օրս այդ քաղաքականությունը առանց ընդհատումի շարունակվում է «ադրբեջանի հողային ամբողջականության» եվ ագրեսիվ թուրքիայի պաշտպանության մեջ: Իհարկե քրդերն էլ կարծում են հայերի ցեղասպանության մեջ իրենց մեղսակցությունը ժխտելով, կարող են արեվմտահայ հողերի վրա քուրդստան ստեղծել: Կապրենք կտեսնենք:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: