Հայերեն   English   Русский  

Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան


  
դիտումներ: 60

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց, որ

Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Խաչատրյանը, սակայն, հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնելուց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նրա կարգավիճակը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործություն պարտակելու հոդվածներով։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՄԻԵԴ–ում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: