Հայերեն   English   Русский  

Միայն թե չմոռանաք զուգահեռ գործ բացել ՀՔԾ-ի Սասուն Խաչատրյանի ու կառավարության Նիկոլի Փաշինյանի վրա


Սևակ Հակոբյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 60

Արդեն քանի օր է մամուլում պտտվում են լուրեր, որ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ են փորձում հարուցել, փնտրում են, պրպտում են,

հարցաքննում, ծեծում են, որ ցուցմունք կորզեն։ Գրեցին, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի աշխատակցին ոստիկանություն են տեղափոխել, ծեծել են, վրան բռնության հետքեր են հայտնաբերվել։

Արթուր Վանեցյանի վրա գործ բացելու իդեալական թեմա ասեմ, զարմանալի է, որ աչքաթող են արել՝ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ։ Էն ժամանակ չհարուցեցին՝ ասելով, թե՝ ապօրինի են գաղտնալսել։ Հիմա բացեք, լավ թեմա է։ Միայն թե չմոռանաք զուգահեռ գործ բացել ՀՔԾ-ի Սասուն Խաչատրյանի ու կառավարության Նիկոլի Փաշինյանի վրա, նաև՝ «դատավոր Հրաչի»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: