Հայերեն   English   Русский  

Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից


  
դիտումներ: 72

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը երեկ` հոկտեմբերի 20-ին մեկնել է Գերմանիա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել էր Օհանյանի պաշտպանների միջնորդությունը և թույլատրել Սեյրան Օհանյանին բուժման նպատակով մեկնել Գերմանիա։

Նշենք, որ պաշտպանության նախարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: