Հայերեն   English   Русский  

ՍԴ-ում ճգնաժամի լուծումը ՍԴ դատավորների՝ վաղ թոշակի անցնելն է. Բադասյան


  
դիտումներ: 117

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի լուծման քաղաքակիրթ տարբերակը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելն է։

«Արդարադատության նախարարությունը զբաղվում է օրենքների մշակմամբ, մենք օրենքի նախագիծը մշակել ենք, որը շուտով կքննարկվի կառավարությունում և կուղարկվի Ազգային ժողով»,-նշեց նա՝ նկատի ունենալով վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը։

Իսկ դիտարկմանը, որ ՍԴ դատավորները չեն ցանկանում անցնել վաղ կենսաթոշակի, նախարարն արձագանքեց․ «Ես որևէ մեկի կարծիքից տեղյակ չեմ, բացի Ալվինա Գյուլումյանի կարծիքից, որտեղ հստակ ասել է, որ չի պատրաստվում վաղ թոշակի գնալ»։

Հարցին՝ հնարավո՞ր է ՍԴ ճգնաժամի հարցը դիտարկվի սահմանադրական փոփոխությունների համատեքստում, նա նշեց․ «Սահմանադրական փոփոխություններ կատարելու համար ձևավորվելիք հատուկ խումբը եթե անդրադառնա ՍԴ կազմավորման նոր մոդելի կամ նմանատիպ փոփոխություններ կատարելուն և քաղաքական ուժերի հավանությանն արժանա, հնարավոր է նաև դրա շրջանակներում լուծումը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: