Հայերեն   English   Русский  

Ըսիգ էղավ կառավարությու՞ն, մենք Նիկոլին հավատացինք ինչի՞ համար. տեսանյութ


  
դիտումներ: 158

Երբ Գյումրու տուն - ինտերնատի աշխատակիցները պաշտոնապես ծանուցվել են աշխատանքից ազատվելու մասին, կանգնել են խնդրի առաջ՝ ինչպես ապրել, գործազրկությամբ լցված քաղաքում ինչպե՞ս հայթհայթել ապրուստի միջոց:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նշել են՝ աշխատանքի ազատման հարց է դրված թոշակառուների համար, անկախ նրանից թե ինչպիսի աշխատուժ են:

Ամալյա Հովհաննիսյանը շուրջ 33 տարի աշխատում է Գյումրու տուն-ինտերնատում, հիշում է, թե ինչպես են աղետից հետո մեծ դժվարություններ հաղթահարելով խնամել տարեցներին, և հիմա անակնկալի են եկել՝ ինչու՞ է նախարարությունը որոշել լուծարել ՊՈԱԿ-ը:

-Էս 4 ամսվա ընթացքում ամեն օր գալիս ստուգում են՝ առավոտից իրիկուն, մեկը գնում, մյուսն է գալիս: Եթե իրենց չի բավարարում մեր կատարած աշխատանքը, ինչու՞ գոնե մի անգամ ակտ չգրեցին, - ասում է տիկին Ամալյան ու հավելում՝ տպավորություն է, թե այս ամենը դիտավորություն է:

Տուն-ինտերնատի մյուս աշխատակիցներն էլ են միանում Ամալյա Հովհաննիսյանին ու ankakh.com-ի հետ անկեղծանում. <Էս քաղաքում առանց այն էլ աշխատատեղ չկա, ինքն էլ մարդկանց կհանե գործից, դա էղավ հայերե՞ն>:

- Վարչապետն ասում է՝ չարաշահումներ են եղել, եթե կա, անողին բռնեք, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: 60 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, վարկեր ունեմ վերցրած, ի՞նչ եմ անելու... Ինչղօր ժողովրդի վրեն խնդան:

Մեկ ուրիշ աշխատակից էլ վրդովվել է, երբ փոխնախարարը պատասխանել է իր հարցին, թե հավատացել է կառավարությանն ու վարկեր վերցրել, ինչպես է հիմա դրանք փակելու.

- Ես կհարցնեմ փոխնախարարին, թե ես հավատացել եմ վարչապետին, և դեպի լավը մտածելով, վարկ եմ վերցրել, ի՞նչ պիտի լինի հիմա: Փոխնախարարն ինձ պատասխանեց՝ ու՞մ եք հարցրել, որ վարկ եք վերցրել:
Ու պարզվում է, այդ նույն փոխնախարարը՝ ապրիլ ամսին այս նույն աշխատակիցներին հայտարարել է, թե սեպտեմբերից աշխատավարձի բարձրացում է լինելու՝ 30 տոկոսի չափով.

- Գնացել, էդ հույսով 3 մլն վարկ եմ վերցրել, բայց մեզ ավելի մեծ նվեր մատուցեցին՝ ծանուցեցին աշխատանքից ազատվելու մասին: Հիմա ես ի՞նչ պիտի անեմ՝ ինքնասպան լինեմ կամ թողնեմ Հայաստանից հեռանամ:

Արմենուհի Թալիմանյանն էլ, թեև թոշակային տարիքի չէ, բայց աշխատանքից ազատվելու մասին լուրը նրան էլ է դժվար կացության մեջ դրել. <Արդեն 50 տարեկան եմ, էլ ուրիշ որտե՞ղ ինձ աշխատանքի կընդունեն, 30 տարեկանները չեն կարող աշխատանք գտնել: Էն էլ Գյումրիում: Փոխանակ նոր տեղեր բացեն, էն էղած քիչն էլ կփակեն>: Գործընկերները կողքից ավելացնում են՝<Շատ սխալ արեցինք, որ ծափ տվեցինք ու գնացինք Փաշինյանի հետևից>:

- Ըսիգ էղավ կառավարությու՞ն: Մենք Նիկոլին հավատացինք, ինչի՞ տեր չի էղնի, - ասում է Ամալյա Հովհաննիսյանը: - Էկավ մեզ սավսեմ ուրիշ պատասխան տվեց, ինչի՞ համար:






Մեկնաբանություններ - 1

agob.k     22.10.2019 diqnayk tuk jer jyrkerov ayt pos porejik koralov pogojner nikol varjabed aha jer uzaj ygav inju yk pogokum ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: