Հայերեն   English   Русский  

Չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է


Արփինե Հովհաննիսյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 364

Երբ մի քանի ամիս առաջ իմ եւ Փաշինյանի շնորհիվ այլեւս գեներալ-լեյտենանտ, ժողովրդի դատախազ Արթուր Դավթյանի միջեւ հեռակա բանավեճ էր ընթանում,

նաեւ սա էր վեճի առարկան՝ քրեական գործ հարուցելու , էլ չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։

Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը։ Ոչ ավել ու ոչ պակաս։ ՀՔԾ-ին չեմ անդրադառնում, նրանցից այլեւս ոչ ոք այլ բան չի սպասում՝ քան հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը։
Եվ նրանք Նիկոլ Փաշինյանի հենարանն են....






Մեկնաբանություններ - 1

Հ.Շ.     22.10.2019 Յարգանքով եւ հանդարտօրէն եմ ասում, եւ դեռ ամէն առիթով ալ կրկնելու եմ՝
այժմու ողբալի եւ խիստ մտահոգիչ կացութեան առաջին գիծի պատասխանատուն՝ Ձեր (էն վախտի) պետն է, որ ուժը չունեցաւ գործադրելու իր պետական տարրական իսկ պարտականութիւնները, ու երկիրը յանձնեց, լքեց այս խմբակին:

Երկրորդ գիծի յանցաւորը՝ Դուք էք, քանի որ մերժեցիք միւս անձնաւորութիւնը որ վարչապետ պիտի դառնար, եւ քաջալերեցիք որ Ձեր պաշտած պետը ջանայ յաւերժացնել իր քաղաքական հեղինակութիւնը (մինչդեռ նրա երկրորդ անգամ նախագահ ընտրուիլը արդէն աւելորդ էր) :

Միա՛յն վերոյիշեալ պատճառներով է որ այդ խորտակիչ խմբակը կարողացաւ հասնիլ մինչեւ այնտեղ ուր որ է հիմա, եւ տեւաբար քայքայում է ամէն ինչ ու բան, որոշ անբուժելի զանգուածի մը հիացած ու հմայուած, յոտնկայս ծափահարութիւններին տակ:

Ուրեմն այո, ճիշդ ու շիտակ, իմաստալից եւ որակաւոր բաներ ասում էք: Սակայն դժբախտաբար, զանոնք ասելու համար՝ ճիշդ անձը չէք:

Հետեւաբար, ափսոս, սակայն գոնէ մինչեւ յաջորդ իշխանափոխութիւնը՝ շատ սահմանափակ է Ձեր – մինչդեռ տպաւորիչ մակարդակի – վերլուծումների տարողութիւնը, դիտողութիւնների ազդեցութիւնը:

[ Եւ կը ներէք մի բան ել աւելացնեմ՝ լուրջ ու խելքը գլխին անձերի մօտ, խօսողին արտաքին տեսքը ոչ մի բան չի փոխեր նրա խօսքերի խորքային բովանդակութեան ընկալման, արժեւորման մէջ : Սակայն քանի որ դա կարող է որոշ ազդեցութիւն մը ունենալ այլ տեսակի անձերի վրայ, նաեւ այդ ուղղութեամբ ալ, շատ ուշ սովորեցիք քաղաքականութեան մէջ PR-ի անհրաժեշտութիւնը: ]


Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: