Հայերեն   English   Русский  

Վրաստանը ապուշ վիճակում է հայտնվել


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 242

Վրացիները երկու երազանք ունեն՝ դառնալ ՆԱՏՈ-ի անդամ ու անդամագրվել Եվրոմիությանը։

Մեր տարածաշրջանում ՆԱՏՈ-ն ներկայացված է Թուրքիայի միջոցով, սակայն աննախադեպ գործընթաց է գնում, ՆԱՏՈ-ն սանկցիաների տակ է դրել Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներին և հրաժարվում է զենք վաճառել։ Ավելին, արդեն պաշտոնական մակարդակներում հնչում են կոչեր Թուրքիային հեռացնել ՆԱՏՈ-ից։ Արդյունքում, Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հետ, ՆԱՏՈ-ի հովանու ներքո, զորավարժություններ ու միասնական ծրագրեր անելով ըստ էության հայտնվում է հականատոյական կոալիցիայում՝ համենայն դեպս դա գնալով ավելի հավանական է դառնում։

Վրաստանի ազգային երազանքն է ԵՄ մտնելը, սակայն հերիք չի, որ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, Եվրոպայում գտնվող երկրներին ԵՄ մտնելու գործընթացը դադարեցվել է՝ Մակեդոնիա (Հյուսիսային), Ալբանիա և այլն։

Փաստորեն ազգային երկու երազանքներն էլ լուրջ խնդիրների առաջ են հայտնվել ու այդքան զոհողությունները կարող է ջուրը ընկնել։

Կոլխիդայի Ծռերը անհասկանալի աշխարքաղաքական վիճակում են հայտնվել, երբ ընդհանրապես պարզ չի, թե աշխարհը ուր է գլորվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: