Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Հնարավո՞ր է, որ Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տան. Նա իր մոտ է կանչել ՍԴ անդամներին


  
դիտումներ: 189

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ, քանի որ դա կարող է հետեւանքներ ունենալ մի քանի նախարարների, Արարատ Միրզոյանի, անգամ Նիկոլ Փաշինյանի նույնական կարգավիճակի հետ կապված։

Էլ չասենք, որ այդ դեպքում մեղքը ոչ թե Հրայր Թովմասյանինն է, այլ` առաջին հերթին Արա Բաբլոյանինը, որը նոր իշխանությունների համար նույնպես անձեռնմխելի է ոչ միայն այն պատճառով, որ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջապահության նախարարը, այլեւ՝ որ հիմա Արսեն Թորոսյանի ոչ ֆորմալ խորհրդականն է։ Բանը չի հասնի դրան, փորձ է արվելու Հրայր Թովմասյանի հրաժարականի միջոցով հարցը լուծել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տան, եւ նա հրաժարական տա։ «Այս բաստիոնը կանգուն է մնալու»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը եւ ավելացրեց, որ որոշ ժամանակ առաջ Հրայր Թովմասյանը կանչել է ՍԴ անդամներին, ասել՝ երբ ձեզնից 5-ը ցանկացած պահի կմտնեն ինձ մոտ ու կասեն, որ ես չեմ բավարարում ՍԴ պահանջներին, ինձնից դժգոհ են, այդ ժամանակ ես հրաժարական կտամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: