Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովը հերթական նիստն է գումարել. Օրակարգում 21 հարց կա. Ուղիղ


  
դիտումներ: 314

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 22-ին սկսում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 21 հարց, որոնց գերակշիռ մասը` 17-ը, երկրորդ ընթերցման ռեժիմում է քննարկվելու եւ միայն 4-ին է սպասվում առաջին ընթերցումը:

Դրանց թվում է նաեւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Օրակարգում են նաեւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: