Հայերեն   English   Русский  

​Կանադայում Տրյուդոյի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, բայց չունեցավ բացարձակ մեծամասնություն


  
դիտումներ: 98

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Կանադայում տեղի ունեցան 43-րդ խորհրդարանական ընտրությունները: Կանադացիներն ընտրեցին այն կուսակցությունը, որը ներկայացնելու է իրենց շահերը Համայնքների պալատում, իսկ հաղթող կուսակցության առաջնորդը կզբաղեցնի Կանադայի վարչապետի աթոռը:

Կանադայի իշխող Լիբերալ կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոն, հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Կանադայի ընտրական հանձնաժողովին:

Տրյուդոյի կուսակցությունը հաղթանակ է տարել 338 ընտրատարածքներից 156-ում և ստացել է ձայների 33 տոկոսը: Կանադայի պահպանողական կուսակցությունը աջակցություն է ստացել 122 ընտրատարածքներում և ստացել է ձայների 34,5 տոկոսը: Երրորդ տեղում «Քվեբեկյան դաշինքն» է, որ հաղթանակ է տարել 32 ընտրատարածքներում (7,9 տոկոս):

Այսպիսով Լիբերալ կուսակցությունը մեծամասնություն չի ապահովել երկրի օրենսդիր մարմնի ստորին՝ Համայնքների պալատում, քանի որ անհրաժեշտ էր հաղթանակ տանել առնվազն 170 ընտրատարածքներում:

Ընտրությունների արդյունքներով՝ Կանադայում կձևավորվի կառավարություն փոքրամասնության աջակցությամբ:

Քարոզարշավի ընթացքում Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ իր կուսակցությունը և կառավարությունը կշարունակեն պայքարը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և «պոպուլիզմի ու քաոսի ուժերի» դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: