Հայերեն   English   Русский  

Ժողովրդից թաքուն ո՞նց կարելի է որոշում կայացնել. Ծառուկյան


  
դիտումներ: 251

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկվանից շրջանառվող այն տեղեկությանը, որ վարչապետի գաղտնի հրամանով բարձրացվել են նախարարների, փոխնախարարների և մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձերն, ասաց, որ

դա վիրավորական է համարում:

«Արդեն տարի ու կես է` Կառավարությունը ժողովուրդն ա, որոշողը ժողովուրդն է, բայց այսօր ժողովրդից թաքուն ոնց կարելի է անել: Կարելի է ներկայացնել, եթե էսօր ժողովուրդը դեմ չի` որեւիցե նախարար, որ լիարժեք իր գործը կատարել ա, արդյունավետ, դա մարդիկ տեսնում են իրենց առօրյայի վրա զգում են, խնդիր չկա, կարան տասնապատիկ ավելին տան, որ ասենք թե մի միլիարդի օգուտ ա տվել հանրությանը, հարց չկա, բայց ասենք թաքունը դա վիրավորական է եւ մեզ, եւ պատգամավորներին, եւ ժողովրդին: Թաքուն բառը էս հեղափոխությունից հետո մեր բոլորի համար անընդունելի է»,-ասաց նա ` հավելելով, որ դատապարտում է այն, «թաքուն» բառի համար:

Նրա կարծիքով` մինչեւ նախարարների աշխատավարձերը բարձրացնելը, պետք էր տեղյակ պահել ժողովրդին. «Ինչի համար է հեղափոխություն արվել, նա պատրաստ է ամեն ինչին, բայց տեղյակ լինի, գիտակցի, լսի»:

Նշենք, որ Hetq.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: