Հայերեն   English   Русский  

Ի՞նչ տեսքով են ներկայացել պետությունների առաջնորդները Ճապոնիայի կայսեր գահակալության տոնակատարությանը. Լուսանկարներ


  
դիտումներ: 171

Ճապոնական կայսերական պալատում երեկ տեղի է ունեցել 126-րդ կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության տոնակատարությունը:

Ավանդապաշտ Ճապոնիայում կայսրն ունի հիմնականում ներկայացուցչական լիազորություններ։ Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը պետության և ազգի միասնության խորհրդանիշն է և իրականացնում է արարողակարգային գործառույթներ:

Արմեն Սարգսյան Ճապոնիա

Ճապոնիայի՝ այժմ արդեն նախկին կայսր 85-ամյա Ակիհիտոն գահից հրաժարվել էր այս տարվա ապրիլին՝ այն փոխանցելով որդուն: Նոր կայսեր գահակալությամբ Ճապոնիայում ավարտվել է ազգային ժամանակագրության Հեյսեյ՝ «Խաղաղություն հաստատելու դարաշրջանը», որը սկսվել էր 1989թ., և մեկնարկել է 59-ամյա Նարուհիթոյի գահակալության ժամանակաշրջանը, որը ստացել է Ռեյվա անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «կարգ ու կանոն և ներդաշնակություն»։

Կայսերական ընտանիքն ունի հազարամյա պատմություն։ Նարուհիթոն այս դինաստիայի, որը գոյություն ունի ավելի քան 2600 տարի, 126-րդ կայսրն է:

Արմեն Սարգսյան Ճապոնիա

Կայսեր գահակալության տոնակատարությանը ներկա են եղել ներկայացուցիչներ աշխարհի 183 երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Արմեն Սարգսյան Ճապոնիա

Նրանցից շատերն աչքի են ընկել հետաքրքիր հանդերձանքով:

Արմեն Սարգսյան Ճապոնիա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: