Հայերեն   English   Русский  

Վաղը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կխոսի նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու լուրերի մասին


  
դիտումներ: 170

Արդեն երկու օր է բուռն քննարկման առիթ է դարձել այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով կրկնապատկվել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը:

Այսօր Փաշինյանը հրաժարվեց լրագրողներին որևէ մեկնաբանություն տալ այդ թեմայով: Սակայն վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չհերքեց տեղեկատվությունը: Լրատվամիջոցների հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ մանրամասներ չի կարող ներկայացնել, բայց վաղը Ազգային ժողովում հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին հայտարարություն կանի:

Հիշեցնենք, որ Hetq.am-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով գրեթե կրկնակի բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը: Այս հանձնարարականը տրվել է հուլիս ամսին և կայքը պարզել էր, որ արդեն մի քանի ամիս է վերը նշված պաշտոնյաները կրկնակի աշխատավարձ են ստանում:






Մեկնաբանություններ - 1

agob.k     23.10.2019 hozer injbes antatar qeg zibilner quden ,nikol al suder u qgjikner bidi holove ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: