Հայերեն   English   Русский  

​«ՀՀ Կոտայքի մարզպետը դիմել է ՀՀ վարչական դատարան»


  
դիտումներ: 314

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 09․10․2019թ․N767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2019թ․

հոկտեմբերի 07-ի «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ավագանու հերթական նիստ/» N10 արձանագրությունը, որով արձանագրվել է ավագանու թվով 6 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը կազմվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտմամբ:

ՀՀ Կոտայքի մարզպետը 11․10․2019թ․N01/08․1/07058-2019 գրությամբ առաջարկել է Քասախ համայնքի ղեկավարին անդրադառնալ ավագանու 07․10․2019թ․թիվ 7 հերթական նիստի սահմանված կարգով հրավիրելուն և գումարելուն:

Համայնքի ղեկավարը չի ընդունել մարզպետի առաջարկը և 11․10․2019թ․N780 գրությամբ այդ մասին հայտնել է Կոտայքի մարզպետարան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ արձանագրությունը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը, 2019թ հոկտեմբերի 22-ին վերը նշված արձանագրությունը անվավավեր ճանաչելու համար՝ Կոտայքի մարզպետը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: