Հայերեն   English   Русский  

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի արդյունքները


  
դիտումներ: 96

A խմբում «Ռեալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Գալաթասարային» Հաղթական գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը:


ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթանակի հասավ «Բրյուգեի» նկատմամբ:
B խմբում «Բավարիան» 3:2 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին»: «Տոտենհեմը» 5:0 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»: Դուբլերի հեղինակ դարձան Սոն Հեն Մինը և Հարի Քեյնը: Աչքի ընկավ նաև Էրիկ Լամելան:
C խմբում Դոնեցկի «Շախտյորի» և Զագրեբի «Դինամոյի» միջև հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: «Մանչեսթեր Սիթին» ուժերը չափեց «Ատալանտայի» հետ: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:1 հաշվով:
D խմբում «Աթլետիկոն» 1:0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը» տնային խաղում մրցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ: Մինչև հանդիպման 77-րդ րոպեն «Յուվենթուսը» պարտվում էր նվազագույն՝ 0:1 հաշվով, սակայն արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան 3 րոպեում 2 գոլ խփեց և հաղթանակ պարգևեց իր թիմին` 2:1:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: