Հայերեն   English   Русский  

Մարմնամարզիկները համաշխարհային բանակային խաղերում եզրափակչի ուղեգիր են նվաճել


  
դիտումներ: 83

Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը նվաճել են Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի եզրափակչի ուղեգիր:


Նժույգի թափեր վարժությունում Մերդինյանը վաստակել է 13.733 միավոր և 6-րդ տեղով որակավորվել է եզրափակչին:
Օղակների վարժությունում հանդես եկող Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը վաստակել են 14.133 և 14.166 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 3-րդ և 6-րդ տեղերը:
Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 25-ին:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: