Հայերեն   English   Русский  

Փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը. մահճակալին հայտնաբերվել է տղամարդու դի՝ այրվածքներով


  
դիտումներ: 85

Հոկտեմբերի 22-ին ժամը 15:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 120 շենքի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվում, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակարանում ծխապատ գոտի է եղել:

Հրդեհը մարվել է ժամը 16:25-ին:

Բնակարանի ննջասենյակում ծխացել են մահճակալի ներքնակը և էլեկտրական սավանը՝ մասամբ. մահճակալին հայտնաբերվել է Ալֆրեդ Հ.-ի (ծնված 1945 թ.) դին՝ այրվածքներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: