Հայերեն   English   Русский  

ԱԺ նիստերը շարունակվում են. օրակարգում 21 հարց կա. ուղիղ


  
դիտումներ: 47

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Ազգային ժողովը շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 21 հարց, որոնց գերակշիռ մասը` 17-ը, երկրորդ ընթերցման ռեժիմում է քննարկվելու և միայն 4-ին է սպասվում առաջին ընթերցումը:

Նախօրեին ԱԺ-ն քննարկեց եւ օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծերը, որոնք վերաբերում էին հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկի սահմանափակումները հանելուն:

Օրակարգի հարցերից են «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Օրակարգում են նաեւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: