Հայերեն   English   Русский  

Աշխատավարձերի վճարումը կդառնա բացարձակ անկանխիկ 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում


  
դիտումներ: 47

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովի նիստում Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ ներկայացված նոր օրիագիծը առաջարկում է աշխատավարձերի վճարումը դարձնել անկանխիկ այն ընկերություններում, որտեղ աշխատում է 10 և ավելի աշխատակից։

Նա նշեց, որ ստացել է բազմաթիվ առաջարկություններ եւ դիտողություններ՝ կապված այդ օրինագծի հետ, որոնք հաշվի են առնվել։ Պատգամավորը, մասնավորապես, տեղեկացրեց, որ Հայաստանի մարզերում, համապատասխան լիարժեք տեխնիկական բազայի բացակայության պատճառով, կարող են առաջանալ խնդիրներ անկանխիկ վճարման հետ կապված, եւ այդ պատճառով այս պահանջը կտարածվի միայն այն ընկերությունների վրա, որոնք գործում են Երեւանի տարածքում։

Օրինագծի նպատակը Հայաստանում ստվերային տնտեսության կրճատումն է, մասնավորապես, անկանխիկ տրանզակցիաների մշակույթի ներդրմամբ։ Պապոյանը նաեւ նշեց, որ այն բոլոր դեպքերում, երբ քաղաքացուն անհարմար կլինի այդկերպ ստանալ միջոցները, նա կկարողանա դիմում ներկայացնել եւ ստանալ աշխատավարձը կանխիկ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: