Հայերեն   English   Русский  

Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. բավական է. Փաշինյան


  
դիտումներ: 83

Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. բավական է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեղադրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին պատմող սոցիալական հոլովակ:

Սոցիալական հոլովակում մասնավորապես, ներկայացվում է մեր փառահեղ անցյալը, ձեռքբերումները տարբեր ոլորտներում, ապան նշվում. «Մենք աշխարհում առաջատարներից ենք նաեւ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներով: Վերջին 25 տարում հայաստանում չի ծնվել ավելի քան 40 հազար աղջիկ: Այնքան ենք ձգտում տղա ունենալ, որ աղջկա անունը դնում ենք բավական, որ այլեւս աղջիկ չծնվի: Բավական է բարձրաձայնել միայն ձեռքբերումները»:

Նշենք, որ Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1300 աղջիկ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: