Հայերեն   English   Русский  

«Մեծ փուռ 2019» փառատոն


  
դիտումներ: 61

Սարերն արդեն ձնածածկ են, իսկ «սրսուռ կարտոլը» տեղավորվում է պարկերում, ուրեմն ճիշտ ժամանակն է ցան վառելու և փուռ դնելու:

Հոկտեմբերի 26-ին` ժամը 1100-ին, Գավառ քաղաքի զբոսայգում տեղի կունենա «Մեծ փուռ 2019» փառատոնը: Հյուրընկալ քյավառցիները կկիսվեն իրենց ջերմությամբ և բերքուբարիք կհյուրասիրեն յուրաքանչյուր այցելուին:

Փառատոնը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, այցելուների մասնակցությամբ կկազմակերպվեն տարատեսակ հետաքրքիր մրցույթներ և սպորտային խաղեր:

Տաղավարներում տարածաշրջանի արտադրողները կներկայացնեն քյուֆթա, արիշտա, փախլավա, գաթա և ավանդական այլ ուտեստներ: Ի դեպ, քյուֆթայի և արիշտայի պատրաստման տաղավարներում այցելուները հնարավորություն կունենան տեսնելու և մասնակից դառնալու դրանց պատրաստման արարողությանը:

Վորլդ Վիժն Հայաստանի Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում ստեղծված Գանձակ և Սարուխան համայնքների կարտոֆիլ արտադրողների 2 խմբերի կողմից կկազմակերպվի «Փռի կարտոլի» հյուրասիրություն:

Փառատոնն անցկացվում է Վորլդ Վիժն Հայաստանի և ՀՀ Գեղարքունքի մարզպետարանի համատեղ ջանքերով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: