Հայերեն   English   Русский  

«Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն». Արա Բաբլոյան. 168.am


  
դիտումներ: 49

«Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն»,- 168.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվելու մասին տեղեկությանը:

Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ նկատելով, որ նախաքննությունը շարունակվում է. «Երբ դեռ գնում է պրոցեսը, իրավունք չունենք որեւիցե բանից խոսել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: