Հայերեն   English   Русский  

Որո՞նք են լավագույն երկրները ճամփորդության համար


  
դիտումներ: 35

Lonely Planet տուրիստական պորտալը կազմել Է այն երկրների վարկանիշը, ուր արժե այցելել 2020 թվականին:

Առաջին տեղում հայտնվել Է Բութանի թագավորությունը: «Հիմալայան դրախտի այս փոքրիկ կտորն այցելուներին հնարավորություն Է ընձեռում զբոսնել չաղտոտված լեռնային կածաններով այն մարդկանց ընկերակցությամբ, որոնց բուդդայական հավատալիքները նրանց թույլ են տալիս ներդաշնակ ապրել շրջակա միջավայրի հետ»,-ասված Է հետազոտության մեջ:

Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցրել Է Անգլիան, որտեղ, ինչպես նշում են Lonely Planet-ի փորձագետները, կարելի Է զմայլվել առափնյա հիանալի տեսարաններով:

Ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնվել Է Հյուսիսային Մակեդոնիան, որը լավ հայտնի Է իր խոհանոցով, հին ավանդույթներով եւ բնությամբ, ասված Է հետազոտության մեջ:

Բացի նշված երկրներից, վարկանիշում տեղ են գտել նաեւ Կարիբյան ծովի հարավում գտնվող Արուբա կղզի-պետությունը, Էսվատինի թագավորությունը (նախկին Սվազիլենդ)՝ Աֆրիկայի հարավում, Կոստա-Ռիկան, Նիդեռլանդները, Լիբերիան, Մարոկկոն եւ Ուրուգվայը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: