Հայերեն   English   Русский  

Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին


  
դիտումներ: 77

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սիրիայի հարցով 10 կետից բաղկացած համաձայնագիր է ստորագրվել:

Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որի ընթացքում ներկայացրել է Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնագրի մանրամասները:

Նա նշել է, որ այս համաձայնագիրը կենտրոնանում է ահաբեկչական պայքարի վրա և նպատակ ունի վերացնել Սիրիայի տարածքներում անջատողականության խնդիրները:

Իսկ Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին և շեշտելով. «Մենք մերժում ենք որևէ պատրվակով Սիրիայի տարածքների օկուպացումը»:

Ասադը նաև պատրաստակամություն է հայտնել ռուսական ռազմական ոստիկանության հետ միասին պարեկախումբ ուղարկել Սիրիայի հյուսիսային շրջաններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: