Հայերեն   English   Русский  

Գագիկ Հարությունյանը «հեքիաթ» է որակել լուրը, թե իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից


  
դիտումներ: 309

Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի» նախկին նախագահ Գագիկ Հարությունն «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է, թե «հեքիաթների ժանրից» է տեղեկությունը, թե իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից՝ այդ պաշտոնում Հրայր Թովմասյանին ընտրելու համար:

«Ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ ՍԴ նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ և ՍԴ նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է: Որևէ օրենքով նախատեսված չէ դրա ընթացակարգը, դա իմ իրավունքն է, կարող էի նաև հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել»:

Հարցին՝ Ձեզ չե՞ն ստիպել, որ այդ քայլին գնաք, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ, Հարությունյանը պատասխանել է. «Դա հեքիաթների ժանրից է: Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: