Հայերեն   English   Русский  

​Կատուները փրկել են իտալացի ընտանիքի կյանքը սողանքի ժամանակ


  
դիտումներ: 236

Իտալիայի Ջենովայի շրջանում ընտանեկան կատուները սողանքից փրկել են իրենց տերերին՝ իտալացի ամուսիններին: Ըստ լրագրողների հայտնած տեղեկությունների՝ կատուներն արթնացրել են մարդկանց, ինչի շնորհիվ նրանք ողջ են մնացել:

Իտալացի Կլաուդիո Պյանան հայտնել է, որ իր կինը երկուշաբթի գիշերը արթանացել է, քանի որ իրենց Սիմբա և Մովսես կատուները սաստիկ աղմկել են: Կինը մոտեցել է կենդանիներին և տեսել է, որ նրանք խաղում են մի կտոր ծեփի հետ, որն ընկել էր առաստաղից: Այս մասին հաղորդում է argumenti-ն՝ հղում անելով տեղի Il Secolo XIX թերթին:

Ամուսինները զգացել են, որ ին-որ բան այն չէ, ուստի դուրս են եկել տնից: Ճանապարհին նրանք տեսել են, որ տան պատերին մեծ ճեղքեր են առաջացել: Հետագայում պարզ է դարձել, որ սողանքը տան հիմքը տարել է: Բարեբախտաբար ամուսնական զույգը և նրանց սիրելի կատուները ողջ և առողջ են: Նրանց ապաստան է տվել ընտանիքի բարեկամը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: