Հայերեն   English   Русский  

​Գլխավոր քարտուղարի ուղերձը ՄԱԿ-ի օրվա առթիվ


  
դիտումներ: 218

ՄԱԿ-ի օրն ընդգծում է կազմակերպության՝ 74 տարի առաջ այս օրն ընդունված Կանոնադրության կայուն գաղափարախոսությունը։

Գլոբալ փոթորկալից իրադարձությունների պայմաններում ՄԱԿ-ի Կանոնադրությունը շարունակում է մնալ մեր համընդհանուր բարոյական խարիսխը:

Ներկայիս գերարագ փոփոխություններին զուգընթաց ՄԱԿ-ը իր ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդիրները:

Մենք աշխատում ենք արդար գլոբալիզացիայի և կլիմայի փոփոխության դեմ համարձակ գործողությունների համար։

Մենք խթանում ենք մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը և մերժում ենք ցանկացած տեսակի ատելություն:

Մենք հետամուտ ենք խաղաղության պահպանմանը՝ միաժամանակ ցուցաբերելով կենսական նշանակության օգնություն զինված հակամարտության մեջ հայտնված միլիոնավոր մարդկանց:

Ուժեղացնելով երկրներին տրվող աջակցությունը՝ Միավորված ազգերի կազմակերպությունն ինքնին դառնում է ավելի արձագանքող և ավելի հաշվետու։

Հաջորդ տարի լրանում է կազմակերպության 75-ամյակը: Այս ուղենշային պահը վճռական է միասին կերտելու մեր ապագան:

Կոչ եմ անում ձեզ միանալ այս հանձնառությանը:

Եկե՛ք միասին բարելավենք «մեր՝ ժողովուրդների» բարեկեցությունը:

Շնորհակալություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: