Հայերեն   English   Русский  

ԵՄ փորձագետների այցն ավարտվեց. նրանք կաջակցեն Կադաստրի արխիվների թվայնացմանը


  
դիտումներ: 623

Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցից հետո փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենն այսօր մեկնեցին Հայաստանից՝ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այցի նպատակը Կադաստրի արխիվների թվայնացմանն աջակցելն էր, և արխիվի տեղացի մասնագետների հետ դասընթացից զատ, եվրոպացի փորձագետները եղան միասնական ստորաբաժանումում և նրա արխիվում, Լոռու մարզայինում, Վանաձորում այցելեցին նաև ապագա միասնական արխիվի շինհրապարակ։

Երկուշաբթի օրը՝ տարեկան հերթական արձակուրդ մեկնելու նախօրեին, Կոմիտեում նրանց ընդունեց ղեկավար Սարհատ Պետրոսյանը, ներկայացրեց մեր երկրում Կադաստրի ստեղծումից ի վեր թվայնացման երրորդ փորձի, Ինտեգրված կադաստրի և միասնական արխիվի ստեղծման մանրամասները։

Հանդիպման սկզբում Պետրոսյանը տեղեկացրեց, որ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին, ինչը չի խանգարում, որպեսզի փորձագետներին մանրամասն ու պատրաստակամորեն պատմի այս ոլորտում արվածի ու անելիքի մասին, աջակցի համագործակցությանը։ Իսկ հանդիպման ավարտին Պետրոսյանը հույս հայտնեց, որ ով էլ լինիԿադաստրի կոմիտեի ղեկավարը, այս ոլորտում ևս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի։

Կադաստրի կոմիտեի լրատվություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: