Հայերեն   English   Русский  

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում E, F, G, H խմբերում գրանցվեցին հետևյալ արդյունքները


  
դիտումներ: 63

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում հոկտեմբերի 23-ին պայքարի մեջ մտան E, F, G և H խմբերի թիմերը:


E խմբում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց բելգիական «Գենկին»:
«Նապոլին» լարված պայքարում Դրիս Մերտենսի դուբլի և Լորենցո Ինսինյեի գոլի շնորհիվ 3:2 հաշվով հաղթանակ տարավ ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ:
F խմբում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ չեխական «Սլավիայի» նկատմամբ: Իսպանիայի չեմպիոնի կազմից աչքի ընկան Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը:
Միլանի «Ինտերը» տնային խաղում ուժերը չափեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ` հաղթելով 2:0 հաշվով:
G խմբում «Բենֆիկան» ուժեղ գտնվեց «Լիոնից»` 2:1, իսկ «Լայպցիգը» «Զենիթից»՝ 2:1:
H խմբում «Լիլը» և «Վալենսիան» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի` 1:1, «Այաքսն» Ամստերդամում նվազագույն հաշվով պաչտվեց «Չելսիին»` 0:1:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: