Հայերեն   English   Русский  

​Բաց նամակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ. Թրեյսիին


Նարեկ Մալյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 197

Հարգելի տիկին դեսպան,

Հայտնի սորոսական Արթուր Սաքունցը հրապարակային հայտարարում է, որ ԱՄՆ գործող նախագահը ՌԴ նախագահ Պուտինի գործակալն է, և դա հաստատված փաստ է, ու այդ առումով որևէ կասկած չի կարող լինել: Նա նաև պնդում է, որ ԱՄն գործող նախագահն աղբ է, ողջ քաղաքակիրթ աշխարհի թյուրիմացությունն ու պատուհասը: Սորոսական Սաքունցը կոչ է անում ԱՄՆ Սենատին ու Կոնգրեսին օր, ժամ, րոպե առաջ ազատվել ԱՄՆ գործող նախագահից: Նրա այս խոսքերը հատկանշական են երկու պատճառով․

1. Սորոսական Սաքունցը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ դեսպանատան հաճախակի և սիրելի հյուրն է: Արդյո՞ք ԱՄՆ նախագահի մասին իր տեսակետը նա քննարկում է ԱՄՆ դեսպանատանն իր մասնակցությամբ ընդունելությունների ժամանակ: Եթե այո, ապա ի՞նչ կարծիք եք հայտնում Դուք՝ որպես դեսպան՝ սորոսականների կողմից Ձեր պետության նախագահի մասին նման որակումներ լսելուց:
2. Սորոսական Սաքունցը նաև ԱՄՆ հարկատուների հաշվին ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի սիրելի և սպասված հյուրն է: Զավեշտալի է, երբ ԱՄՆ հարկատուների գումարներով ֆինանսավորվող ԶԼՄ-ն ամեն առիթով գովաբանական լուսաբանումներ է կազմակերպում այն մարդկանց համար, ովքեր ԱՄՆ գործող նախագահի մասին սուտ և կեղծիք պարունակող տեղեկություններ են տարածում, իսկ, օրինակ, ինձ, ով չի կիսում այդ կարծիքը, խուսափում են լուսաբանման հարթակ տրամադրել: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ հարկատուների գումարներով լուսաբանվել կարելի է միայն այն դեպքում, երբ սուտ և կեղծիք ես տարածում ԱՄՆ գործող կառավարության մասին:

Շնորհակալություն
U.S. Embassy Yerevan

Narek Malyan-ի լուսանկարը:

Narek Malyan-ի լուսանկարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: