Հայերեն   English   Русский  

Անգլիայում բոլոր 39 մարդիկ, որոնց դիակները հայտնաբերվել են բեռնատարի կցասայլում, ՉԺՀ-ի քաղաքացիներ են


  
դիտումներ: 167

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ITV բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին, տեղեկացրել է,

որ երեկ Անգլիայի Էսեքսի կոմսությունում բեռնատարի կցասայլում հայտանբերված բոլոր 39 դիակները պատկանել են Չինաստանի քաղաքացիների:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում քննիչները պարզում են զոհվածների ինքնությունը: ԶԼՄ-ները 38 մեծահասակների և մեկ դեռահասի մահվան նախնական պատճառը համարում են սառչելը: Բեռնատար-ռեֆրիժերատորի ներսում, որտեղ գտնվել են մարմինները, ջերմաստիճանը եղել Է ըստ Ցելսիուսի մինուս 25 աստիճանի նշագծին:

Ավելի վաղ Էսեքսի կոմսության ոստիկանությունում հայտնել են, որ բեռնատարի կցասայլը երկիր Է ժամանել բելգիական Զեբրյուգե նավահանգստից: Քննիչների տվյալներով՝ բուն բեռնատարը ժամանել Է Դուբլինից: Դրա վարորդը՝ Հյուիսիսային Իռլանդիայի 25-ամյա բնակիչը, ձերբակալված Է սպանության կասկածանքով, սակայն, ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, հենց նա Է ոստիկանություն կանչել՝ բեռնատարի ներսում հայտնաբերելով դիակները: Ոստիկանությունն ուսումնասիրում Է երիտասարդի հնարավոր մեղսակցությունը Եվրոպա անօրինական միգրանտների փոխադրման գործում մասնագիտացող խմբավորների գործունեությանը:

Նշենք, որ երեկ Անկախը հայտնել էր, որ հոկտեմբերի 23-ին ոստիկանությունը հայտնել Է Էսեքսի կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական գոտում կայանված բեռնատարի կցասայլում 39 դիակի հայտնաբերման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: