Հայերեն   English   Русский  

«Մեր նպատակն է շարունակել բարելավվել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը». Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն


  
դիտումներ: 87

Հարկադիր կատարումն ապահավող ծառայությունում ամփոփվել են առաջատար և գլխավոր խմբի հարկադիր կատարողների ատեստավորման արդյունքները: Հոկտեմբերի 15-24-ը անցկացված ատեստավորմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների 73 հարկադիր կատարող:

Ատեստավորման հանձնաժողովի նախագահ, Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը հանձնարարել է, որ ատեստավորվողները հանդես գան օրենսդրական բարեփոխումների և աշխատանքի կազմակերպման նոր առաջարկություններով, միաժամանակ հիմնավորելով դրանց կիրառելության արդյունավետությունը:

«Իրավական գիտելիքներից, գործնական կարողություններից բացի, յուրաքանչյուր հարկադիր կատարողից ակնկալում եմ՝ լինել վճռական և նախաձեռնող, հանդես գալ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներով, որովհետև մեր ամենօրյա գործնական աշխատանքի ընթացքում են առաջ գալիս այն խնդիրները, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն: Մեր նպատակն է շարունակել բարելավվել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Քաղաքացին հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պետք է ընկալի ոչ թե որպես պատժիչ օղակի, այլև իր խախտված իրավունքը վերականգնող կառույցի», -ասել է Դավիթ Բեգինյանը:

Հիշեցնենք, որ ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հարկադիր կատարողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: